211652_close_icon

Արդարադատության գնդապետի նկատմամբ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն

views-count3515 դիտում article-date 19:36 18-11-2016
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամանով ծառայողական քննություն է նշանակվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գագիկ Հարությունյանի նկատմամբ: Վերջինիս լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են՝ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն:

Նմանատիպ նյութեր