211652_close_icon
views-count8522 դիտում article-date 19:37 18-11-2016

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպում ունեցավ քրեական հետախուզության գլխավոր վարչության անձնակազմի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 18-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպում ունեցավ քրեական հետախուզության գլխավոր վարչության անձնակազմի հետ և ներկայացրեց գլխավոր վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանին ու պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանին: Կարևորելով քրեական հետախուզության գլխավոր վարչության գործունեության ուղղություններն ու իրականացվող խնդիրները՝ Վլադիմիր Գասպարյանն անձնակազմին շնորհակալություն հայտնեց ծառայության և հատկապես արտակարգ իրավիճակներում դրսևորած մարդկային ու մասնագիտական բարձր որակների համար: Անդրադառնալով գլխավոր վարչության ղեկավարության առաջնահերթ խնդիրներին՝ ոստիկանության պետը կարևորեց հատկապես անձնակազմի պատրաստականության և պրոֆեսիոնալ հատկությունների կատարելագործման ուղղությունները: Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը մասնակիցներին տվեց կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր