211652_close_icon
views-count3919 դիտում article-date 14:43 19-11-2016

Էրդողանին վշտացրել է Սիրիայում ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը. նա հիասթափված է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հիասթափված է Սիրիայում ԱՄՆ-ի վարած քաղաքականությամբ, ինչպես նաև իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային չարտահանձնելով։ CBS News-ին տված հարցազրույցում Էրդողանն ասել է, որ ի վիճակի չէ հաղթահարել Սիրիայի քաղաքացիական պատերազմը։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը ստեղծել է իրական սպառնալիք՝ Թուրքիայի հրավային հատվածի համար և խանգարել պաշտպանել իր սահմանները, ինչպես նաև հանգեցրել նրան, որ երկրում ավելի քան 3 մլն սիրիացի փախստական կա։ Էրդողանը հավելել է, որ խնդիրների մասին խոսել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ու փոխնախագահ Ջո Բայդենի հետ, «սակայն նրանք չեն կարողացել լուրջ մոտեցում ցուցաբերել այդ հարցերին, ինչը շատ է վշտացրել իրեն՝ Էրդողանին»։ «Ես կստեի, եթե ասեի, որ հիասթափված չեմ. Ես հիասթափված եմ»,-հավելել է Թուրքիայի նախագահը։

Նմանատիպ նյութեր