211652_close_icon
views-count13749 դիտում article-date 16:06 20-11-2016

Սաուդյան Արաբիայի շուկաներից մեկում տիրոջ հետ զբոսնող վագրը հարձակվել է փոքրիկ աղջնակի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սաուդյան Արաբիայի Սակակա քաղաքի շուկայում տիրոջ հետ զբոսնող վագրը հանկարծակի հարձակվել է փոքրիկ աղջնակի վրա: Այս մասին հայտնում է Gulf News-ը: Ըստ լրատվական միջոցի՝ միջադեպը տեղի է ունեցել նախօրեին՝ նոյեմբերի 19-ին: Տեսանյութում երևում է, թե ինչպես է վագրը հարձակվում աղջնակի վրա և տապալում գետնին: Թե ինչով է վերջացել գիշատիչի հարձակումը՝ տեսանյութում չի երևում: Սակայն աղբյուրի հաղորդմամբ՝ երեխան փրկվել է՝ տիրոջ և ականատեսների արագ արձագանքման շնորհիվ: Ներկայացնում ենք տեսանյութը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր