211652_close_icon
views-count58378 դիտում article-date 15:47 20-11-2016

Խուլիգանություն և ծեծկռտուք Գորիս քաղաքում. մի կողմում հայտնի Բուդաղյաններն են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ 2 օր առաջ խուլիգանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես Սյունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գորիս քաղաքում գտնվող «Դիանա» ռեստորանահյուրանոցային համալիրում ինչ-որ միջոցառման ժամանակ վիճաբանություն, այնուհետև ծեծկռտուք է տեղի ունեցել՝ Արտակ, Արայիկ Բուդաղյանների և ռեստորանի աշխատակիցների միջև: Բանը հասել է նրան, որ ծեծկռտուքը շարունակվել է Հարդաշեն գյուղում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանությունը «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունն է հիշեցրել, որի ժամանակ Բուդաղյանները ոչ սթափ վիճակում անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել այնտեղ գտնվող անձանց նկատմամբ, ինչից հետո ռեստորանի տնօրեն Վաչոն, նկատողություն է արել և խնդրել է, որպեսզի միջոցառումը «հարամ չանեն»: Այդ ամենը դուր չի եկել Բուդաղյաններին, ովքեր էլ «կոկոնները տաքացրած» շարունակել են անվայել պահել իրենց: Փաստի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնում հետաքննություն է սկսվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ ամենը տեսաձայնագրվել է այնտեղ տեղադրված տեսախցիկներով, որոնք ոստիկանությունը առգրավել է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր