4341 դիտում
17:30 20-11-2016
«Օրորներ» կրթական ծրագրի հինգերորդ հանդիպումը` Կոմիտասի թանգարան-ինստիտուտում
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել «Օրորներ» կրթական ծրագրի հինգերորդ հանդիպումը: Միջոցառման ընթացքում մասնակիցները ծանոթացել են հայ ավանդական օրորներին, այնուհետև` սովորել մի քանի օրոր:
«Օրորներ» կրթական ծրագրի նպատակն է առօրյա կենցաղ վերադարձնել և տարածել հայկական ավանդական օրորները՝ որպես երեխայի մոտ նախնական գեղագիտական ընկալումներ զարգացնելու, նրա ներդաշնակ հոգեբանական զարգացումը խթանելու, ազգային երաժշտության ավանդույթներին հաղորդակից դարձնելու և հայեցի դաստիարակելու կարևոր միջոց:
Նշենք, որ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի «Օրորներ» կրթական ծրագիրն ԻԿՕՄ-ի կրթության և մշակութային գործունեության միջազգային կոմիտեի «Լավագույն փորձ» կրթական ծրագրերի 2016 թվականի մրցանակաբաշխությանն արժանացել է մրցանակի և ընդգրկվել լավագույն ծրագրերի հնգյակում:
Նմանատիպ նյութեր
4640 դիտում
22:06 25-02-2017
«Օրորներ» կրթական ծրագիրը շարունակվում է
2715 դիտում
21:40 09-03-2015
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կանցկացվի «Պարն ու մանուկը» խորագրով համերգ-դասախոսությունը
Այս բաժնից
616 դիտում
12:08 18-01-2025
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի