15044 դիտում
18:45 26-08-2017
Կոմիտասի թանգարանում տեղի կունենա «Օրորներ» կրթական ծրագրի 7-րդ հանդիպումը. մասնակիցները կծանոթանան հայ ավանդական օրորներին
Այսօր՝ օգոստոսի 26-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Օրորներ» կրթական ծրագրի յոթերորդ հանդիպումը:
Հանդիպման ընթացքում մասնակիցները կծանոթանան հայ ավանդական օրորներին, այնուհետև կսովորեն մի քանի օրոր:
Հանդիպումը կվարի Նայիրի Խաչատուրեանը:
«Օրորներ» կրթական ծրագրի նպատակն է առօրյա կենցաղ վերադարձնել և տարածել հայկական ավանդական օրորները՝ որպես երեխայի մոտ նախնական գեղագիտական ընկալումներ զարգացնելու, ներդաշնակ հոգեբանական զարգացումը խթանելու, նրան ազգային երաժշտության ավանդույթներին հաղորդակից դարձնելու և հայեցի դաստիարակելու կարևոր միջոց:
Հիշեցնենք, որ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի այս կրթական ծրագիրն ԻԿՕՄ-ի կրթության և մշակութային գործունեության միջազգային կոմիտեի «Լավագույն փորձ» կրթական ծրագրերի 2016 թվականի մրցանակաբաշխությունում արժանացել է մրցանակի և ընդգրկվել լավագույն հնգյակում:
Նմանատիպ նյութեր
4338 դիտում
17:30 20-11-2016
«Օրորներ» կրթական ծրագրի հինգերորդ հանդիպումը` Կոմիտասի թանգարան-ինստիտուտում
4637 դիտում
22:06 25-02-2017
«Օրորներ» կրթական ծրագիրը շարունակվում է
Այս բաժնից
571 դիտում
12:08 18-01-2025
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի