211652_close_icon
views-count13720 դիտում article-date 22:35 21-11-2016

Գիտելիք, որի իմացությունը ցանկալի է

1․Անազատության մեջ ապրող աշխարհի ամենածեր ընձուղտը 35 տարեկան է։ 2․Աշխարհի ամենախոշոր գրադարանը ունի ավելի քան 170 մլն գրքային միավոր։ 3․Աշխարհում ամենամեծ կավե կառույցը մզկիթ է, որը գտնվում է Աֆրիկայում։ 4․Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցած ամենատարեց ֆուտբոլիստի տարիքը եղել է 40 տարեկան 74 օրական։ 5․ԱՄՆ-ի և Միջին արևմուտքի բնակիչները Սնիկերս շոկոլադով հատուկ աղցան են պատրաստում։ 6․Մաորիների լեգենդներում բոլոր շնաձկների, մողեսների, կատվաձկների, ինչպես նաև բոլոր սարսափելի ու տգեղ արարածների նախահայրն Պունգան։ 7․Վիտամին C-ն կամ L-ասկորբինաթթուն լայնորեն օգտագործվում է նաև որպես սննդի պահպանման միջոց: 8․2009 թվականին Ավստրալիայում տեղի ունեցած խոշոր փոշոտ փոթորիկի ժամանակ ավստրալական մայրցամաքն ափամերձ տարածքը ժամում կորցրել է մինչև 75000 տոննա փոշի։

Նմանատիպ նյութեր