211652_close_icon
views-count2523 դիտում article-date 09:56 22-11-2016

Ժիրայր Սեֆիլյանի գործով 6 ամիս շարունակ հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««ժողովուրդ» օրաթերթի հավաստի աղբյուրները հայտնում են, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով կալանավորված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի գործով 6 ամիս շարունակ հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է: Խոսքը Երևանի բնակիչ, 48-ամյա Արթուր Մովսիսյանի մասին է: Իրավապահ մարմիններին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այժմ սկսվել է նրան արտերկրից Հայաստան տեղափոխելու գործընթացը: Հիշեցնենք՝ ավելի վաղ «Ժողովուրդ»-ը հայտնել էր, որ Արթուր Մովսիսյանը ժիրայր Սեֆիլյանի մասին ինչ-որ բաներ է պատմել իրավապահներին, թե ինչ, առայժմ պարզել չհաջողվեց: Իսկ թե ինչու ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը չի հաջողվում հայտնաբերել հետախուզվող Գարեգին Չուգասզյանին, դժվար է ասել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր