211652_close_icon
views-count2286 դիտում article-date 09:18 23-06-2016

Ժիրայր Սեֆիլյանի գործով մյուս ձերբակալվածները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ որոշեց Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը: Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով՝ նախնական համաձայնությամբ խմբի անդամների կողմից ապօրինի զենք-զինամթերք պահելը: Ի դեպ, «Ժողովուրդ»-ը երեկ գրել էր, որ այս գործով կալանավորված անձանցից են Ներսես Պողոսյանը և Հովհաննես Պետրոսյանը: Վերջիններս Երևանի բնակիչներ են: Մենք տեղեկացանք նաև, որ այս գործով մյուս երկու ձերբակալվածներն են Գալուստ Գրիգորյանը և Հրայր Թոփչյանը: Իսկ Երևանի բնակիչ, 48-ամյա Արթուր Մովսիսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված»: [b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր