211652_close_icon
views-count2287 դիտում article-date 18:25 22-11-2016

Հայաստանում Չինաստանի ռազմական կցորդն այցելել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում (ՀՀ ՊՆ ՊԱՀՀ) հյուրընկալվեցին ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Լի Գուանյան և ՉԺՀ-ում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Համիկ Սայադյանը: Հյուրերին ընդունեց ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը: Հանդիպմանը մասնակցում էր ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ-Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը: Հանդիպման ընթացքում գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը Չինաստանի ռազմական կցորդին փոխանցեց ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի և Չինաստանի Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի միջև ստորագրված համագործակցության հուշագիրը: Երկու հաստատությունների միջև համագործակցության հիմքը դրվել է ՊԱՀՀ-ի պետ Հայկ Քոթանջյանի՝ 2014 թ. Չինաստանի Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ կատարած այցի ընթացքում: Համագործակցության հուշագիրը ստորագրվել է ՊԱՀՀ-ի պետի տեղակալ Բենիամին Պողոսյանի՝ 2016 թ. Չինաստան կատարած այցի ժամանակ: Այցի ընթացքում ՀՀ-ում Չինաստանի ռազմական կցորդ ավագ գնդապետ Լի Գուանյան կարևորեց Հայաստանի Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի և Չինաստանի Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի միջև համագործակցությունը՝ վստահություն հայտնելով, որ այն կնպաստի երկու պետությունների միջև հարաբերությունների սերտացմանը: [b]ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան[/b]

Նմանատիպ նյութեր