2203 դիտում
13:18 23-11-2016
Արման Թաթոյանը Ժնեւում քննարկումներ է ունեցել ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 22-ին Ժնեւում հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի քարտուղար Պատրիս Ժիլբերի եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի Ամերիկայի, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Ջիաննի Մագազզենիի հետ, տեղեկացնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի կարողությունների զարգացման, գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ ծրագրերը: Միաժամանակ, ուշադրություն է դարձվել խոշտանգման եւ վատ վերաբերմունքի մյուս ձեւերի կանխարգելման, այդ ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հետ կապված հարցերին:
Արման Թաթոյանը ներկայացրել է նաեւ սահմանադրական եւ օրենսդրական նոր լուծումները, ինչպես նաեւ Պաշտպանի կանխարգելիչ դերի ուժեղացման անհրաժեշտությունը:
Կողմերը երկուստեք կարեւորել են նաեւ ազատությունից զրկման վայրերում վատ վերաբերմունքի կանխարգելմանն ուղղված գործունեության ընթացքում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ ակտիվ համագործակցությունը, ինչպես նաեւ նաեւ հատուկ զեկույցներով վերհանված հարցերը ներկայացնելու անհրաժեշտությունը:
Նմանատիպ նյութեր
1039 դիտում
21:59 19-03-2024
Արման Թաթոյանը քննարկումներ է ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի՝ Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամների հետ
2128 դիտում
08:12 30-09-2015
Իրավապահ որևէ մարմին մինչ օրս չի «հետաքրքրվել» բարձրաստիճան պաշտոնյաների «բարձրաստիճան» նվերներով. «ՀԺ»
Այս բաժնից
1321 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
946 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը