211652_close_icon
views-count1036 դիտում article-date 18:00 23-11-2016

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլն ու Ջուզեպպե Գալատին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ նոյեմբերի 23-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Եվրոպացի բարձրաստիճան հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողները եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին։ Ալան Միլը նշել է, որ հայերի հանդեպ թուրքերի իրագործած վայրագություններն ու Ցեղասպանությունը պետք է դատապարտվեն բոլորի կողմից։ Կառավարությունները պետք է ճանաչեն այն, ինչն իրականում տեղի է ունեցել։ Մարդկանց պետք է իրազեկել, դպրոցներում պետք է դասավանդել ցեղասպանության վերաբերյալ եւ պետք է ամեն ինչ անել, որ դրանք չկրկնվեն։ Ջուզեպպե Գալատիի կարծիքով էլ՝ Եվրախորհուրդը մեծ ծավալի աշխատանք է կատարում տարբեր դավանանք ունեցող երկրների միջեւ հարաբերությունները հստակեցնելու եւ կայունացնելու ուղղությամբ, որպեսզի նման ողբերգություններ տեղի չունենան։

Նմանատիպ նյութեր