4645 դիտում
16:30 07-04-2016
Առանց Արցախի լիարժեք ներգրավման՝ բանակցային գործընթացն արդյունավետ չի լինի. Շավարշ Քոչարյան
Բնական է, որ Հայաստանի կողմից հարցադրումը շատ հստակ է լինելու, որ առանց Լեռնային Ղարաբաղի լիարժեք ներգրավվման բանակցային գործընթացի մեջ, ապագա բանակցային գործընթացը չի լինի արդյունավետ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխարտոգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ՌԴ ԱԳ նախարարի տարածաշրջան կատարած այցերին:
Ըստ նրա` ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ միայն Բաքվում են, այլ նախատեսվում են լինել Երևանում ու Ստեփանակերտում:
«Մի բան ակնհայտ է, եթե խոսք կարող է գնալ բանակցային գործընթացի մասին, նախևառաջ պետք է կրակի դադարեցման ռեժիմը հստակ գործի, իսկ նախորդ փորձը ցույց տվեց, որ այն միջոցները, որ դրա համար կիրառվում են, բավարար չեն»,-ասաց Շավարշ Քոչարյանը` հիշեցրնելով, որ 2011 թվականին համանախագահ երկրների նախագահները արել են հայտարարություն, որտեղ բառացի ասել են, որ ժամանակին ուժի կիրառումն էր, որ բերեց ներկա իրավիճակին, և նոր ուժի կիրառումը կբերի նոր տառապանքներ, նոր ավերածություն և կդատապարտվի միջազգային հանրության կողմից:
«Այն, ինչ հիմա տեղի ունեցավ, հենց դա նոր ուժի կիրառում է: Այնպես որ հիմա մենք` հայկական կողմերը, պետք է աշխատենք ու հասնենք նրան, որ լինի համապատասխան արձագանք»,- ասաց նա:
Վերջինիս համար մտահոգիչ է, որ այս օրերին ոչ հասցեական հայտարարոյթւոններ են հնչել և ասաց, որ այդ ուղղությամբ պետք է աշխատանք տարվի:
Նմանատիպ նյութեր
3482 դիտում
11:44 16-05-2016
Այսօր խոսել բանակցային գործընթացի մասին անիմաստ է. Շավարշ Քոչարյան
3012 դիտում
18:09 23-11-2016
Բանակցային գործընթացը կվերսկսվի, եթե Վիեննայի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն․ Շավարշ Քոչարյան
Այս բաժնից
652 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
697 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
688 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են