211652_close_icon

Ժոզե Մոուրինյո. Իբրահիմովիչի հարցում ամեն ինչ պարզ է

views-count10432 դիտում article-date 19:27 23-11-2016
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը ամռանը չի լքի ակումբը: «Զլաթանի դեպքում իրավիճակը շատ պարզ է: Պայմանագիրը կնքվել է 1+1 սկզբունքով: Եվ մենք կօգտվենք հաջորդ մրցաշրջանի համար այն երկարաձգելու հնարավորությունից: Իբրահիմովիչը երջանիկ է, գործին` հավատարիմ: Նրան դուր է գալիս լինել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող: Հնարավոր է, որ սա Զլաթանի փայլու կարիերայի վերջին մարտահրավերն է: Առաջիկա մեկուկես տարին այստեղ անցկացնելը իդեալական տարբերակ է նրա համար, իսկ հետո նա արդեն ինքը կորոշի իր ապագայի հարցը», ասել է պորտուգալացին:

Նմանատիպ նյութեր