211652_close_icon
views-count2261 դիտում article-date 20:56 23-11-2016

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին: ՀՀ գլխավոր դատախազը, ողջունելով հյուրերին, ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազության և ԵԽ տարբեր կառույցների միջև տարբեր ձևաչափերով արդեն իսկ ձևավորված համագործակցությունը` կարևորելով համազեկուցողների գործադրած ջանքերը, որոնք ուղղված են մեր երկրում բարեփոխումներ իրականացնելուն: Դատաիրավական բարեփոխումների համատեքստում ՀՀ Գլխավոր դատախազն անդրադարձել է մշակման և բարելավման փուլում գտնվող մի շարք օրենսդրական նախաձեռնությունների, մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության և քրեական օրենսգրքերին, և «Դատախազության մասին» ՀՀ օրենքի նախագծին: ԵԽԽՎ մոնիթորինգի հարցերով համազեկուցող Ալան Միլը, ընդգծելով ՀՀ գլխավոր դատախազության առաջնային դերը ՀՀ դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման գործընթացում, կարևորել է նաև հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են դատաիրավական բարեփոխումներին, դրանցում դատախազության դերին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել կոռուպցիայի դեմ պայքարին և դրանում հասարակական կազմակերպությունների ներգրավվածությանն առնչվող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:

Նմանատիպ նյութեր