1674 դիտում
22:12 22-11-2016
Գալուստ Սահակյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 22-ին ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլին եւ Ջուզեպպե Գալատիին:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցության եւ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործումհամազեկուցողների կատարած աշխատանքի համար: Պարոն Սահակյանը կարեւորել է համանախագահների գործադրած ջանքերը, որոնք միտված են աջակցելու Հայաստանին` հաղթահարելու բարեփոխումների գործընթացում առաջացած խնդիրները:
Գալուստ Սահակյանը ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից հետո օրենսդրության համապատասխանեցման գործընթացները՝ նշելով, որ աշխատանքները կատարվում են Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ներգրավվածությամբ եւ ակտիվ աջակցությամբ: Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է Ընտրական օրենսգրքի քննարկմանն ու ընդունմանը՝ նշելով, որ այն լայնորեն քննարկվել է 4+4+4 ձեւաչափով, որի աշխատանքներին հավասարության սկզբունքով մասնակցել են իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Պարոն Սահակյանի գնահատմամբ՝ այդ աշխատանքի արդյունքում կյանքի է կոչվել համագործակցության աննախադեպ բանաձեւ:
Գալուստ Սահակյանն անդրադարձել է նաեւ շրջանառության մեջ դրված «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նոր օրենքի նախագծին, «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին», «Կուսակցությունների մասին» եւ «ԱԺ կանոնակարգ» օրենքների նախագծերին, ինչպես նաեւ խոսել է 2017 թվականի ընթացքում մի շարք օրենքների ընդունման, փոփոխման կամ լրացման վերջնաժամկետների մասին:
Բարեփոխումների համատեքստում ԱԺ նախագահը կարեւորել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների 2015-2018 թթ. ծրագրի լիարժեք իրականացումը, որով նախատեսվում են համապարփակ ինստիտուցիոնալ եւ օրենսդրական բարեփոխումներ բազմաթիվ ոլորտներում: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ակտիվ աշխատանքներ են տարվում դատաիրավական ոլորտում բարեփոխումների իրականացման համար, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարում:
«Հակակոռուպցիոն նոր ռազմավարության նպատակը երկրում կոռուպցիայի կանխարգելումը եւ պետական մարմինների նկատմամբ հասարակության վստահության բարձրացումն է, ինչպես նաեւ միջազգային չափանիշներին համապատասխան կոռուպցիայի նկատմամբ երկրում զրոյական հանդուրժողականության ձեւավորումը»,- ընդգծել է Գալուստ Սահակյանը:
ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողները բարձր են գնահատել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության աշխատանքը թե վեհաժողովում, թե հանձնաժողովներում: Ալան Միլն արդյունավետ է համարել Հայաստանում իրականացված բարեփոխումները, ինչի արդյունքում քաղաքական ուժերի մոտ ձեւավորվել է երկխոսելու մշակույթ:
Համազեկուցողներն իրենց կարողությունների եւ հնարավորությունների սահմաններում պատրաստ են այսուհետ եւս աջակցելու Հայաստանին հետագա բարեփոխումներում:
Քննարկվել են այլ հարցեր եւս:
Նմանատիպ նյութեր
1222 դիտում
21:34 10-06-2015
Գալուստ Սահակյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին
1024 դիտում
19:37 17-06-2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներին
2261 դիտում
20:56 23-11-2016
ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»