211652_close_icon
views-count1825 դիտում article-date 12:45 24-11-2016

Brexit-ը չի ազդի ՆԱՏՕ-ի առանցքային դերակատարման վրա. Մեծ Բրիտանիայի վարչապետ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգի հետ ունեցած հանդիպման ժամանակ վստահեցրել է, որ Brexit-ից հետո իր երկիրը կշարունակի դաշինքում առանցքային դերակատարում ունենալ։ Միացյալ Թագավորության կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է. «Սթոլթենբերգը համաձայնվել է, որ Մեծ Բրիտանիան առաջատար դերակատարում ունի դաշինքում՝ աջակցելով ՀՆԱ-ի պաշտպանական ծախսերի 2% մակարդակի պահպանմանը և Արևելյան Եվրոպայում նոր ուժերի տեղակայմանը»։ Բացի այդ, Թերեզա Մեյն ու Յենց Սթոլթենբերգը քննարկել են ԱՄՆ-ում անցկացված նախագահական ընտրությունները և համաձայնվել, որ անհրաժեշտ է ամրապնդել տրանսատլանտյան անվտանգությունը։

Նմանատիպ նյութեր