Մեծ Բրիտանիայի տնտեսությանը 50/50% անկում է սպառնում. Brexit
Մի շարք առաջատար տնտեսագետներ կարծիք են հայտնել, որ Brexit-ի արդյունքում Մեծ Բրիտանիայի տնտեսությանը անկում է սպառնում՝ 50-50% հավանականությամբ, հաղորդում է BBC-ն:
Խոսքը գնում է առաջիկա 18 ամիսների մասին:
Տնտեսական ու սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի գնահատականներով՝ մինչև 2017 թվականի վերջը երկրում ինֆլյացիայի՝ մինչև 3% աճ է սպասվում, ինչը, առաջին հերթին, կապված է ազգային դրամի փոխարժեքի անկման հետ:
«Մեր կանխատեսումներով՝ Մեծ Բրիտանիան բախվելու է նշանակալի տնտեսական դանդաղ աճի հետ, և դա կլինի 2016 թվականի կեսից: Իրավիճակը կպահպանվի մինչև 2017 թվականի վերջը».-նշել են ինստիտուտի մասնագետները: