211652_close_icon
views-count2648 դիտում article-date 16:22 25-11-2016

Հայ-ղրղզական հարաբերությունների զարգացման համար կարևոր է Հայաստանի և Ղրղզստանի մուտքը ԵՏՄ. Չ. Թուրսունբեկով

Նոյեմբերի 24-ին Սանկտ Պետերբուրգի Տավիրդյան պալատում ՀՀ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Չինիբայ Թուրսունբեկովի հետ: Հանդիպումը կայացել է ղրղզական կողմի նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ղրղզական միջխորհրդարանական հարաբերություններին առընչվող հարցեր, կարևորվել է միջազգային հարթակներում համագործակցված աշխատանքը: Չ. Թուրսունբեկովը նշել է, որ հայ-ղրղզական հարաբերությունների զարգացման համար շատ կարևոր է Հայաստանի և Ղրղզստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն, իսկ ՀՀ Աժ փոխնախագահ Է. Շարմազանովը կարևորել է ՀԱՊԿ-ի շրջանակներում երկու պետությունների խորհրդարանական պատվիրակությունների համագործակցված աշխատանքը: Հանդիպման վերջում Ղրղզստանի խորհրդարանի նախագահն առաջարկել է ՀՀ Աժ փոխնախագահին գլխավորել Ղրղզստանի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը:

Նմանատիպ նյութեր