211652_close_icon
views-count3969 դիտում article-date 12:42 25-11-2016

Հունվարի 1-ից գազը կէժանանա. ՀԾԿՀ-ն հաստատեց գազի նոր սակագները

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում միաձայն քվեարկությամբ սահմանեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի նոր սակագները: Այդպիսով՝ տարեկան սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար որոշվեց սահմանել սակագին՝ 1 խորանարդ մետրի համար 100 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը: Սոցիալապես անապահով չճանաչված սպառողները, ինչպես նաև տարեկան 600 խ/մ գերազանցող բնական գազի մեկ խորանարդ մետրի դիմաց կվճարեն 139 դրամ, ներկա՝ 146,7 դրամի փոխարեն: Ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի գազ սպառող տնտեսվարողներին վաճառվող յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի ամսական սակագինը հաշվարկվելու է P =242.1 * E բանաձևով: Այդպիսով 10 հազար խ/մ-ից ավելի գազ սպառողները 1000 խ/մ-ի համար վճարելու են մոտավորապես 114 հազար դրամ՝ գործող 122 հազարի փոխարեն ներառյալ ավելացված արժեքի հարկը։ Իսկ Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսությունները 1000 խ/մ-ի համար կվճարեն մոտավորապես 100 հազար դրամ՝ գործող 120 հազարի փոխարեն: Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2017-ի հունվարի 1-ից:

Նմանատիպ նյութեր