2353 դիտում
09:36 26-10-2019
Ռոումինգը կէժանանա. ՀԾԿՀ-ի նախագիծը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացրել է որոշման նախագիծ, ըստ որի՝ մինչև 2025թ. Հայաստանի և Արցախի Հանրապետության բջջային կապի ծառայություններից օգտվողները ռոումինգի համար կվճարեն առավելագույնը 5 դրամ րոպեի համար:
Ռոումինգի սակագնի իջեցումը տեղի է ունենալու աստիճանաբար՝ սկսած 2020թ. հունվարի 1-ից, ինչի շուրջ համաձայնագիրը «Ղ Տելեկոմի» և Հայաստանի բջջային կապի օպերատորների միջև կնքվել էր դեռևս այս տարվա սեպտեմբերի 6-ին: Միայն թե անհասկանալի է, թե ինչու հնարավոր չէ ընդհանրապես հրաժարվել ռոումինգից, և հենց հաջորդ տարվանից: Օրինակ՝ Աբխազիայի և Ռուսաստանի միջև ռոումինգը ընդհանրապես բացակայում է, իսկ Տիգրան Սարգսյանն առաջարկում է ռոումինգը հանել ԵՏՄ երկրների միջև:
Պատկերացնում եք չէ՞, Հայաստանից Ղազախստան խոսում ենք անվճար, իսկ Արցախ՝ ռոումինգով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3969 դիտում
12:42 25-11-2016
Հունվարի 1-ից գազը կէժանանա. ՀԾԿՀ-ն հաստատեց գազի նոր սակագները
3627 դիտում
09:23 27-02-2016
Փամփերսը կտրուկ կէժանանա. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը