2476 դիտում
15:56 25-11-2016
Հերմինե Նաղդալյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական կապերի առավել սերտացմանն առնչվող հարցեր
Սանկտ Պետերբուրգում ընթացող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Հանդիպմանը քննարկվել են միջխորհրդարանական կապերի սերտացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր: Գոհունակությամբ նշվել է Միջխորհրդարանական հանձնաժողովի ակտիվ եւ հետեւողական աշխատանքը, ինչպես նաեւ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի համանուն հանձնաժողովների համատեղ նիստերի արդյունավետ աշխատանքը:
Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կարեւորել է 2017 թվականին Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք Միջխորհրդարանական միության 137-րդ համաժողովի նախապատրաստման ընթացքում հայ գործընկերների հետ սերտ համագործակցությունը:
Զրուցակիցները հագեցած են գնահատել երկու երկրների նախագահների եւ կառավարությունների միջեւ շփումները:
Հանդիպմանը շոշափվել են առեւտրատնտեսական, էներգետիկ, հումանիտար եւ մշակութային ոլորտների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Դաշնային խորհրդի նախագահն ընդգծել է ԱՊՀ, ԵԱՏՄ, եւ ՀԱՊԿ հարթակներում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դաշնակցային համագործակցության, կառուցողական երկխոսության եւ սերտ շփումների կարեւորությունը:
Զրույցի ընթացքում շոշափվել է Կանանց Եվրասիական համաժողովի թեմաները: ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալ յանն առաջարկել է ուշադրություն դարձնել նախորդ տարի Սանկտ Պետերբուրգում կայացած կանանց համաժողովի ընթացքում հնչեցված կառուցողական գաղափարների իրականացմանը:
,Հաշվի առնելով այդ ամենը, պետք է նախապատրաստվել 2018 թվականին տեղի ունենալիք երկրորդ համաժողովի անցկացմանըե,- ի պատասխան նշել է Վալենտինա Մատվիենկոն:
Զրույցի ընթացքում Հերմինե Նաղդալյանն իր երախտագիտությունն է հայտնել Վալենտինա Մատվիենկոյին` ՀՀԿ կանանց համաժողովին ուղղված ուղերձի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի ներկայացուցիչների ակտիվ մասնակցության համար:
Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը եւ ԴԽ միջազգային գործերի հանձնաժողովի նախագահ, Միջխորհրդարանական միության նախագահի տեղակալ Կոնստանտին Կոսաչովը:
Նմանատիպ նյութեր
859 դիտում
18:04 16-08-2023
Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են Արցախում ստեղծված հումանիտար աղետի մանրամասները
952 դիտում
17:05 29-03-2023
Քննարկվել են հայ-սիրիական միջխորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր
2350 դիտում
23:17 28-06-2019
Վալենտինա Մատվիենկոն աշնանը կայցելի Հայաստան
Այս բաժնից
604 դիտում
16:31 18-01-2025
Լավարկվել է դատական սանկցիաների ինստիտուտը. Արդարադատության նախարարություն
973 դիտում
16:08 18-01-2025
Լարսը բեռնատարների համար փակ է
703 դիտում
15:55 18-01-2025
Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ. Վարդան Ոսկանյան