211652_close_icon
views-count31662 դիտում article-date 19:30 25-11-2016

Խոշոր ավտովթար Երևանում. Աջափնյակի թաղապետարանի դիմաց բախվել են Lexus-ն ու տաքսի BYD -ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Ռ. Մելիքյան և Ա. Սարգսյան փողոցների խաչմերուկում՝ Աջափնյակի թաղապետարանի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ, 24-ամյա Արթուր Մելոյանի վարած Lexus մակնիշի 17 GX 007 համարանիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 66-ամյա Ֆրունզիկ Պետրոսյանի վարած BYD մակնիշի 33 DO 262 համարաիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման հետևանքով Lexus-ը հետո բախվել է էլեկտրասյանը, իսկ BYD- ը շահագործվում է որպես տաքսի: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Տիգրան Մազմանյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր