3585 դիտում
18:20 26-11-2016
432 մարդ մասնակցել է հետազոտությանը
Արդեն չորրորդ տարին է, ինչ «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» համաեվրոպական նախաձեռնության կողմից ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նախորդող շաբաթը հայտարարվում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթ։
Նախաձեռնության շրջանակում նոյեմբերի 19-ից 24-ը Երևանում, Գյումրիում և Վանաձորում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ջանքերով, համագործակցելով ոլորտում աշատանքներ իրականացնող տարբեր կազմակերպությունների հետ, անցկացվել են հանրային միջոցառումներ հասարակության լայն շերտերին ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության կարևորության մասին տեղեկացնելու, հետազոտվելը խրախուսելու նպատակով:
Եվրոպական շաբաթվա ընթացքում 432 մարդ օգտվել է Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար, անանուն հետազոտություն անցնելու հնարավորությունից և ընդամենը 15-20 րոպեում իմացել իր կարգավիճակի մասին:
Նշենք, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ դրական կարգավիճակի մասին վաղ տեղեկանալը հնարավորություն է տալիս մարդուն հետևելու իր առողջությանը, ժամանակին դիմելու բուժման և խնամքի ծառայություններ, անհրաժեշտության դեպքում ստանալու բուժում և կանխելու վարակի փոխանցումն ուրիշներին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում այս տարի Հայաստանին նվիրաբերվել է երկրորդ շարժական բուժաշտորոշիչ կլինիկան, ինչի շնորհիվ ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայություններն ավելի հասանելի են դարձել հեռավոր մարզերի գյուղական համայնքներում և փոքր քաղաքներում:
ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար, անանուն հետազոտություն կարելի է անցնել նաև ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը՝ դեկտեմբերի 1-ին, Հյուսիսային պողոտայում՝ սկսած ժ.15:00-ից:
Նմանատիպ նյութեր
2932 դիտում
11:46 21-08-2020
Հայաստանում Covid-19-ի 130-ից ավելի նախկին վարակակիրներ կամավոր մասնակցել են հակամարմնի հետազոտությանը
1753 դիտում
09:56 08-02-2021
Աշխարհում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 432 000 մարդ
1140 դիտում
18:28 26-06-2014
Արսեն Խոջոյանը ենթարկվեց հերթական բժշկական հետազոտությանը
Այս բաժնից
574 դիտում
21:50 17-01-2025
Գևորգ Պապոյանը Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պարենի և գյուղատնտեսության նախարար Ջեմ Օզդեմիրի հետ
799 դիտում
21:39 17-01-2025
Fastex-ը 20 մլն դրամ է տրամադրել Արմաթ ճարտարագիտական աշխատանոցների վերազինմանը
913 դիտում
21:12 17-01-2025
Բաքվի բռնապետական վարչախումբը փորձում է դատել ողջ հայ ժողովրդին՝ նսեմացնել նրա արժանապատվությունը. ՀՀԿ ԳՄ