211652_close_icon
views-count96701 դիտում article-date 17:56 26-11-2016

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Կենտրոնի դատարանում օրենքով գող «Կալաշ»-ի դատական նիստից

Երեկ՝ նոյեմբերի 25-ին, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Երևանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարան տեղափոխեցին հանցագործ աշխարհում հայտնի օրենքով գող՝ «Կալաշ» մականվամբ Մերաբ Կալաշովին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունը դիմել է նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի օրենքով գող «Կալաշի» նկատմամբ, ով մեղադրվում է Հայաստանի սահմանն ապօրինի հատելու մեջ։ Դատավոր Գագիկ Պողոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակ վերադառնալով բավարարել է ԱԱԾ միջնորդությունը և «Կալաշը» վերցվել է կալանքի, ում դատարանից տեղափոխեցին Ազգային անվտանգության ծառայության քննչական մեկուսարան։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դատական նիստը 2 ու կես ժամ ուշացումով է տեղի ունեցել, քանի որ «Կալաշի» փաստաբանը հարգելի պատճառով գտնվում էր մայրաքաղաքից դուրս և միայն նրա ժամանումից հետո դատը սկսվել է։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դատարանը վերցված էր ուժեղացված հսկողության տակ, դատական կարգադրիչների ստորաբաժանման ղեկավար Արթուր Փիլոսյանի գլխավորությամբ։ [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ օրենքով գողի դատական նիստից։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր