4910 դիտում
21:50 26-11-2016
Հին Եգիպտոսում նախ գրել են կավե սալիկների, այնուհետև՝ պապիրուսի վրա․ հետաքրքիր փաստեր
Գրքի սկզբնավորումը կապված է գրի ստեղծման հետ, որը մի քանի հազար տարվա պատմություն ունի։ Անցյալում բաբելացիները, ասորեստանցիները և այլ հին ժողովուրդներ գրել են հիմնականում կավե սալիկների վրա։
Պահպանվել է մ. թ. ա. III հազարամյակում սալիկների վրա գրված գեղարվեստական հնագույն՝ ասուրա-բաբելական «Գիլգամեշ» դյուցազներգությունը։ Այդ եղանակով կազմված գրքերից են ստեղծվել առաջին գրադարանները։
Չինաստանում գրել են հնդկեղեգից (բամբուկ) պատրաստված շերտիկների վրա և շարել ամուր թելի վրա։ Ավելի ուշ չինացիները գրել են մետաքսի, իսկ մ. թ. II դարից՝ թղթի վրա։ Հին Եգիպտոսում նախ գրել են կավե սալիկների, այնուհետև՝ պապիրուսի վրա, որը եղեգի մամլած շերտիկներն իրար սոսնձած մի քանի տասնյակ մետր երկարությամբ ժապավեն էր և պահվում էր գլանաձև փաթաթված։ Մ. թ. ա. II դարում Պերգամոն քաղաքում կենդանիների կաշվից պատրաստվել է նոր գրանյութ և քաղաքի անունով կոչվել պերգամենտ։ Այն մեզ հայտնի մագաղաթն է։
Մագաղաթե ամենահին ձեռագիրը Հոմերոսի «Իլիական» պոեմի՝ III դարում գրված մի հատված է։ Մագաղաթը պապիրուսից ավելի ճկուն ու ամուր էր, հեշտությամբ ծալվում էր, իսկ ծալվածքի մասում թերթերը կարվում ու միացվում էին իրար։ Միջնադարում մագաղաթե թերթերն ամփոփվում էին կաշեպատ կամ լաթապատ փայտե կազմի մեջ։
Գրքի զարգացման և ժողովրդականացման խոշոր ազդակ էր 1447 թ-ին Յոհան Գուտենբերգի տպագրության գյուտը, որով դրվեց գրքի տպագրության հիմքը։
Նմանատիպ նյութեր
7081 դիտում
23:32 30-11-2016
Աշխարհի ամենամեծ կավե կառույցը մզկիթ է, որը գտնվում է Աֆրիկայում․ հետաքրքիր փաստեր
3423 դիտում
15:40 10-11-2016
Իր ինքնակենսագրականում Նիկոլա Տեսլան գրել է, որ ոգեշնչման պահերին ինքը մանրամասն տեսել է փորձեր․ հետաքրքիր փաստեր
16758 դիտում
23:00 05-12-2016
Պատմում են, որ մի անգամ Մոցարտի մոտ է գալիս մի սևազգեստ անծանոթ և պատվիրում գրել ռեքվիեմ․ հետաքրքիր փաստեր
Այս բաժնից
2833 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր