7081 դիտում
23:32 30-11-2016
Աշխարհի ամենամեծ կավե կառույցը մզկիթ է, որը գտնվում է Աֆրիկայում․ հետաքրքիր փաստեր
Ջեննեի առաջին մզկիթի կառուցման թվագրության մասին փաստացի տվյալներ չկան, բայց կան հիշտակաություններ ոչ ավելի վաղ, քան 1200 թվականն է, և ոչ ուշ՝ 1330 թվականն է:
15-ից 16-րդ դարերի ընթաքում Ջեննեն դարձավ այն վայրերից մեկը, որտեղից սկսվեց իսլամի տարածումը Աֆրիկայի ամբողջ տարածքում։
Մզկիթի համալիրի ընթացիկ կառուցմը ընթացավ երեք տարի և ավարտվեց 1907 թվականին (այլ տվյալներով 1909 թվական): Շինարարական աշխատնքներին հետևում են Ջեննե քաղաքի որմնադիրների համքարության վերակացուն: Այդ ժամանակ Ջեննեն համարվում էր Ֆրանսիական գաղութ, և հնարավոր էր, որ ֆրանսիացիները առաջարկել են քաղաքական և տնտեսական աջակցություն շինարարական աշխատանքներին և մզկիթին։
Մզկիթը կառուցված է մամլած կավից, ավազից և ջրից: Այն կանգնեցվել է բարձր՝ երեք մետրանց հարթակի վրա հենց այն տեղում, որտեղ 13-րդ դարից 14-րդ դարերը գտնվում էր մզկիթի համալիրի հին կառույցը: Կառույցի չափերը հասնում են 75×75 մետրի, իսկ կենտրոնական աշտարակի բարձրությունը հասնում է մոտ 13 մետրի:
Մզկիթը էլեկտրաֆիկացվել է վերջերս:
Որոշ վայրերում մզկիթի օրիգինալ մակերեսը պատված է կղմինդրասալիկներով, որն էլ ոչնչացնում է վերջինիս պատմական կառուցվածքը, իսկ երբեմն էլ վտանգի տակ է դնում շենքի կառուցվածքային ամբողջականությունը: Մզկիթի ծխականները դեմ էին նրա արդիականացմանը, որ ընթանում էր 1990-ական թվականներին:
Ինչպես ենթադրում են շատ ճարտարապետներ, Ջեննեի մզկիթը սուդանա-սահալինային ոճի ամենամեծ ձեռքբերումն է, թեև որոշակի իսլամական ազդեցությամբ։ Մզկիթի մուտքը բաց է միայն մուսուլմանների համար: Այս մասին զգուշացնում են մուտքի մոտ տեղադրված ինֆորմացիոն վահանակները: Այս կանոնը տարածվում է Մալիի գրեթե բոլոր մզկիթներում։
Նմանատիպ նյութեր
4907 դիտում
21:50 26-11-2016
Հին Եգիպտոսում նախ գրել են կավե սալիկների, այնուհետև՝ պապիրուսի վրա․ հետաքրքիր փաստեր
26775 դիտում
23:12 30-12-2016
«Աշխարհի ամենամեծ տոնածառը» ունի 650 մետր բարձրություն․ հետաքրքիր փաստեր
4670 դիտում
21:06 11-12-2016
Լիու Խիաոբոն Նոբելյան մրցանակակիր դառնալու ժամանակ գտնվում էր կալանքի տակ․ հետաքրքիր փաստեր
Այս բաժնից
2833 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր