211652_close_icon
views-count2822 դիտում article-date 22:30 26-11-2016

Պոլսահայ լուսանկարիչ Նուրան Աքքայան հյուրընկալվեց Սփյուռքի նախարարությունում

Նոյեմբերի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ժամանակակից պոլսահայ լուսանկարիչ Նուրան Աքքայային և միջոցառման կազմակերպիչ՝ պոլսահայ լրագրող Սևան Աթաօղլուին: Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհավորեց առաջին անգամ Հայաստանում Նուրան Աքքայայի «Հայերը Թուրքիայում» լուսանկարների ցուցահանդեսի բացման և «Հայերը» ալբոմի շնորհանդեսի առթիվ: Նուրան Աքքայան շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության, իր ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցելու և լայնորեն լուսաբանելու համար և նշեց, որ իր երազանքը իրականացավ, և ինքը կարողացավ Հայաստանի հասարակությանը ծանոթացնել Թուրքիայի տարածքում ապրող մեր տաղանդավոր, բայց ստվերում ապրող հայրենակիցներին: Քննարկվեցին հետագա համագործակցության հարցեր:

Նմանատիպ նյութեր