5328 դիտում
21:24 24-11-2016
Տեղի ունեցավ պոլսահայ լուսանկարիչ Նուրան Աքքայայի «Հայերը Թուրքիայում» լուսանկարների ցուցահանդեսը
Նոյեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ «Առնո Բաբաջանյան» համերգասրահի նախասրահում տեղի ունեցավ ժամանակակից պոլսահայ լուսանկարիչ Նուրան Աքքայայի «Հայերը Թուրքիայում» լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությունը և «Հայերը» ալբոմի շնորհանդեսը:
Միջոցառմանը մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով հեղինակին, Պոլսից ժամանած հայրենակիցներին և մյուս հյուրերին՝ նախարարը մասնավորապես նշեց. «Ցուցադրված 60 լուսանկարների առանցքում մեր պատմական հողերում և Պոլսում ապրող հայերն են, Վանի Աղթամար կղզու Ս․Խաչ եկեղեցին, խաչքարեր, եկեղեցիներ, գերեզմանատներ և հուշակոթողներ՝ Պոլսից, Մուսա լեռան հայկական վերջին՝ Վաքըֆլի գյուղից, Կարսից ու Կեսարիայից։
Նուրանն առաջին անգամ է Հայաստանում՝ իր գրքի շնորհանդեսի ու լուսանկարների ցացահանդեսի բացման առթիվ:
Համոզված եմ, որ այսուհետ նա հաճախ կայցելի Հայրենիք՝ իր հետ բերելով արվեստագետ ընկերներին: Մենք ամեն բան պիտի անենք Պոլսում ապրող ու ստեղծագործող մեր տաղանդավոր հայերին Հայաստանում ճանաչելի դարձնելու ուղղությամբ»:
Ընդգծելով, որ այս տարի լրացավ Պոլսի հայկական «Մարմարա» օրաթերթի մեծանուն խմբագրապետ Ռոպէր Հատտէճեանի ծննդյան 90-ամյակը՝ ՀՀ սփյուռքի նախարարը բարձր գնահատեց վաստակաշատ խմբագրապետի դերը պոլսահայ գրականության և մշակույթի պահպանման գործում:
Պոլսում հայկական արժեքների պահպանության գործում ներդրած ջանքերի համար նախարար Հրանուշ Հակոբյանը Նուրան Աքքայային պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով: Նախարարության պատվոգրերի արժանացան նաև միջոցառման կազմակերպիչները՝ պոլսահայ լրագրող Սևան Աթաօղլուն և Առաջին հիփոթեքային ընկերության ղեկավար Դավիթ Աթանեսյանը:
Այնուհետև Նուրան Աքքայայի ներկայացրած աշխատանքի մասին գնահատանքի խոսքով հանդես եկավ թուրքագետ Ալեքսանդր Սաֆարյանը: Նա նշեց, որ Աքքայան հայազգի մեր մյուս լուսանկարիչներ Յուսուֆ Քարշի և Արա Գյուլերի արժանի հետևորդն է: «Շնորհակալություն Սփյուռքի նախարարությանը և անձամբ նախարար Հրանուշ Հակոբյանին, որ նախարարության ստեղծման առաջին իսկ օրերից առանձնակի ուշադրություն են դարձնում պոլսահայ մեր արժեքները Հայրենիքում ճանաչելի դարձնելու գործին:
Նախարարության հովանու ներքո և անմիջական նախաձեռնությամբ կազմակերպվում են պոլսահայ գրողների, երգիչների, երգչախմբերի և պարախմբերի համերգներ, ցուցադրություններ, շնորհանդեսներ: Այսօր մենք ականատես ենք Հայաստան-Սփյուռք կապերի իրական մերձեցման», - նշեց թուրքագետ Սաֆարյանը:
Շնորհակալական խոսքով հանդես եկավ լուսանկարիչ Վահան Քոչարը: «Համոզված եմ, որ առաջիկայում մենք ներկա կգտնվենք Աքքայայի երկրորդ և երրորդ գրքերի շնորհանդեսներին», - նշեց նա:
Պոլսահայ լուսանկարչի աշխատանքները բարձր գնահատեց նաև արվեստաբան Մարինա Ստեփանյանը:
Միջոցառման ավարտին հանդես եկավ հեղինակը: «Ես անչափ երջանիկ եմ, որ իմ առաջին ցուցահանդեսը բացվեց Հայաստանում: Շնորհակալ եմ Սփյուռքի նախարարությանը՝ իմ երազանքն իրականություն դարձնելու համար: Ես ուզում եմ իմ ցուցահանդեսների, լուսանկարած դիմանկարների միջոցով Հայաստանի հասարակությանը ծանոթացնել Թուրքիայի տարածքում ապրող մեր տաղանդավոր, բայց ստվերում ապրող հայերին: Համոզված եմ, որ այսպիսի միջոցառումները իրական կամուրջ են հայության երկու հատվածների միջև», - ասաց Նուրան Աքքայան:
Նշենք, որ Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 27-ը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
2819 դիտում
22:30 26-11-2016
Պոլսահայ լուսանկարիչ Նուրան Աքքայան հյուրընկալվեց Սփյուռքի նախարարությունում
1789 դիտում
11:14 17-01-2014
Պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը տեղափոխվել է հիվանդանոց
Այս բաժնից
1579 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
493 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին