33860 դիտում
10:03 28-11-2016
Դատարանի նախագահը բավարարեց ավագ քննիչի միջնորդությունը և 34-ամյա տղամարդը, ով կասկածվում է սիրուհուն սպանելու մեջ, կալանավորվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 27-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված ավագ քննիչ Սերգեյ Ավագյանը միջնորդություն է ներկայացրել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Արտաշատ քաղաքի բնակիչ, 34-ամյա Արամ Մնացականյանի նկատմամբ, ով կասկածվում է իր մտերմուհուն՝ 37-ամյա Ալինա Մաղաքյանին մահվան ելքով վնասվածք պատճառելու մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարանի նախագահ Դավիթ Բալայանը, ով նախագահում էր դատական նիստը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշել է բավարարել միջնորդությունը և Ա. Մնացականյանը դատարանից տեղափոխվեց Նուբարաշենի բանտ։
Ինչպես ավելի վաղ նշված վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/26/102370/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 26-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված ավագ քննիչ Սերգեյ Ավագյանի և ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ու համայնքային ոստիկանների ուղեկցությամբ Շենգավիթ վարչական շրջանի Վերին Շենգավիթ 3-րդ փողոցի 17 տուն էր բերվել 37-ամյա Ալինա Մաղաքյանի մահվան փաստով քրեական գործում որպես կասկածյալ ներգրավված Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցի 2-րդ տան բնակիչ, 34-ամյա Արամ Մնացականյանը։
Կասկածյալը քննչական բաժնի պետի տեղակալի և ավագ քննիչի ներկայությամբ ընթերակաների մասնակցությամբ քննչական փորձարարության ժամանակ ներկայացրել էր, թե ինչպես և ինչ պայմաններում է վիճաբանությունը տեղի ունեցել իր և մահացածի միջև, որի ժամանակ ինքը դանակով մեկ անգամ հարվածել է մահացած ոտքին։ Այնուհետև տեսնելով, որ արյուն է գալիս, ինչ-որ կապոց է դրել և հեռացել։
Նա հայտնեցլ էր նաև, որ պատճառը եղել է խանդը, քանի որ մահացածը, ում հետ ինքը 3 տարուց ավելի մտերմական կապի մեջ էր եղել, «իրեն դավադիտ էր արել»՝ հայտնելով, որ բացի իրենից, ինքը ոչ մեկինը չի լինելու։
Մինչ տունը լինելը, նրանք ինչ-որ ժամանցի վայրում գինովցել էին, որից հետո եկել էին տուն, որտեղ բնակվում էին վարձակալական հիմունքներով։ Կասկածյալը ներկայացրել էր նաև այն տեղը, որտեղից ինքը վերցրել էր դանակը և հարվածել Ա. Մաղաքյանին։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4280 դիտում
23:58 29-01-2021
Վահան Բադասյանը կալանավորվեց. դատարանը բավարարեց ԱԱԾ քննիչի միջնորդությունը