211652_close_icon
views-count4283 դիտում article-date 23:58 29-01-2021

Վահան Բադասյանը կալանավորվեց. դատարանը բավարարեց ԱԱԾ քննիչի միջնորդությունը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, այսօր՝ հունվարի 29-ին, ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը բավարարեց։ Այս մասին [url=https://news.am/arm/news/626188.html?fbclid=IwAR2zbJkFwUegyV7QUIdgy51_Wk0fWtbv18lffdI0eKZqQPkJ7Bo_YbGj4V8]NEWS.am[/url]-ը տեղեկացավ փաստաբան Արայիկ Պապիկյանից։ Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն ձերբակալել էր Վահան Բադասյանին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում հնչեցրած հայտարարությունների համար։ Նշենք՝ Բադասյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնեն, եթե չհեռանա, ապա պետք է ֆիզիկապես ոչնչացնեն. «Հեռացնելու տարբեր ճանապարհներ կան ընդհուպ ֆիզիկապես հեռացնելը։ Դա ենթադրում է, որ թշնամուն պետք է վերացնենք, թեկուզ զենքի ուժով։ Այո, ես գիտակցաբար սպառնալիքի կոչեր եմ անում, թող ԱԱԾ-ն ձերբակալի ինձ»։ Վահան Բադասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։

Նմանատիպ նյութեր