211652_close_icon
views-count19634 դիտում article-date 16:34 28-11-2016

Երևանում ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդի օգնականը Lexus-ով վրաերթի է ենթարկել 5-ամյա տղային

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 32-ամյա Ռոբերտ Թեյլորը, ով ժամանակավորապես բնակվում է Վահագնի թաղամասի Տերյան փողոցում, իրեն վստահված Lexus մակնիշի 01 D 024 AM համարանիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Ֆրիկի փողոցի բնակիչ, 5-ամյա Էդուարդ Հայրապետյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է «Արամյանց» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժին, որտեղից ժամանել է հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է նաև ՀՀ Արտաքին Գործերի Նախարարություն և Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ռ. Թեյլորն աշխատում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդի օգնական։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր