211652_close_icon
views-count14027 դիտում article-date 19:04 25-09-2019

Երևանում թալանել են Չեխիայի դեսպանատան կցորդի Volkswagen Touareg-ը. վնասը կազմում է մոտ 300 հազար դրամ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցած գողության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան կցորդ, Երևանում ժամանակավորապես բնակվող Վացսլավ Կ.-ն և հայտնել, որ սեպտտեմբերի 22-ի ժամը 17:00-ից մինչև սեպտեմբերի 23-ին ժամը 08:50-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Արաբկիր վարչական շրջանի Գյուլբենկյան փողոցի շենքերից մեկի բակից թալանել են դեսպանատանը պատկանող Volkswagen Touareg մակնիշի դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայի վրայից հափշտակել են առջևի 2 լուսարձակները, ինչի հետևանքով դեսպանատան կցորդին պատճառվել է մոտ 300 հազար դրամի վնաս: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր