211652_close_icon
views-count35451 դիտում article-date 21:27 28-11-2016

Երևանում փրկարար ծառայության հոգեբանը փրկել է անհավասարակշիռ ու ոչ սթափ վիճակում գտնվող կնոջ կյանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ զանգվածի 2-րդ նրբանցքի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը դիտավորյալ վնասել է իրեն և գտնվում է հոգեբանական ծանր վիճակում՝ սպառնալով, որ ինքնասպան է լինելու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը, ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Մարգարիտա Մանուկյանի և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչ, փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 54 հերթապահ խումբը: Ֆոտոլրագրողը հայտում է, որ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը կարողացել է հոգեբանական աջակցություն ցուցաբերել ալկոհոլի ազդեցության տակ և հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող Կարինե Ն.-ին, ում հետո բժշկական օգնություն են ցուցաբերել բժիշկները: Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հետաքննություն է սկսվել: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր