211652_close_icon
views-count3257 դիտում article-date 10:02 29-11-2016

Արմավիրի մարզպետարանի կոմունալ ծախսերը կազմել են 21 մլն 760 հազար դրամ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ Արմավիրի մարզպետարանի՝ 2016 թվականի կոմունալ վարձերը կազմել էն մոտ 21 մլն 760 հազար դրամ: Մարզային այս կառույցը գազի վարձավճարի համար վճարել է մոտ 5 մլն 150 հազար դրամ և էլեկտրաէներգիայի համար՝ մոտ 10 մլն դրամ: Իսկ ահա տեղային և միջքաղաքային հեռախոսային ծառայությունների համար մարզպետարանը վճարել է 5 մլն 37 հազար 400 դրամ, բջջային ծառայությունների համար՝ 600 հազար դրամ, ինտերնետ ծառայությունների՝ 800 հազար դրամ: Հետաքրքիր է՝ Արմավիրի մարզպետարանը իր ծախսած կոմունալ վճարների չափով մարզին օգուտ տվե՞լ է, թե ոչ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր