211652_close_icon
views-count7269 դիտում article-date 16:03 29-11-2016

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը հիասթափված է Մոուրինյոյից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը հիասթափված է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի վարքագծից, որը ԱՊԼ-ի 13-րդ տուրում «Վեսթե Հեմի» հետ հանդիպմանը (1:1) հեռացվել էր խաղադաշտից: Ընդ որում, Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան վերջին մեկ ամսում երրորդ անգամ է մեղադրանք ներկայացնում պորտուգալացուն: «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարների կարծիքով, Մոուրինյոյի նման վարքագիծը հեղինակազրկում է թիմին, որը վերջին 27 տարվա ընթացքում ամենավատ ցուցանիշներն է ցույց տվել 13 տուրից հետո: Մոուրինյոն բավական բուռն էր արձագանքել մրցավար Ջոնաթան Մոսի որոշմանը, որը սիմուլյացիայի համար դեղին քարտ էր ցույց տվել Պոլ Պոգբային: Մրցաշրջանից առաջ ԱՊԼ-ի բոլոր մարզիչներին զգուշացրել էին, որ ջրի շշեր շպրտելու դեպքում նրանք հեռացվելու են դաշտից: Ավելի վաղ Մոուրինյոն տուգանվել էր 50 հազ. ֆունտով` մրցավար Էնթոնի Թեյլորի գործողությունները մեկնաբանելու համար և որակազրկվել 1 խաղով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր