211652_close_icon
views-count1690 դիտում article-date 11:05 26-02-2024

Լուրերը, թե 00 oo 000 հաշվառման համարանիշը ձեռք է բերվել 300.000 դոլարով, իրականությանը չեն համապատասխանում. պարզաբանում

Տարածվող լուրերը, թե 00oo000 հաշվառման համարանիշը ձեռք է բերվել 21,000,000 դրամով կամ 300,000 դոլարով, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «Էլեկտրոնային աճուրդն ընթացքի մեջ է, որը կավարտվի փետրվարի 28-ին»,-գրել է նա: Նշենք, որ աճուրդների կայքում նշված է՝ տվյալ պետհամարանիշն արդեն զբաղված է։

 

Նմանատիպ նյութեր