211652_close_icon

ԱԺ-ն ընդունեց «Ազային ժողովի կանոնակարգ» և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքների նախագծերը

views-count2741 դիտում article-date 13:03 30-11-2016
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ՀՀ Ազգային ժողովը շարունակել է նոյեմբերի 28-ին հրավիրված արտահերթ նիստի աշխատանքը։ Կայացած քվեարկության արդյունքում ընդունվել են նախորդ օրն առաջին ընթերցմամբ քննարկված «Ազային ժողովի կանոնակարգ» եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքների նախագծերը։ Օրենքների նախագծերը պատկանում են պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանին, Հովհաննես Սահակյանին և Արմեն Ռուստամյանին: Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:

Նմանատիպ նյութեր