211652_close_icon
views-count6032 դիտում article-date 14:39 30-11-2016

Դարդանելի նեղուցում 2 նավթային տանկերներ են բախվել

Ռուսական նավահանգիստներից դուրս եկած 2 նավթային տանկերներ Դարդանելի նեղուցում իրար են բախվել։ Այդ մասին հայտնլ է NTV հեռուստաալիքը։ Նավթի արտահոսք չի արձանագրվել։ Թուրքիայի դրոշով «Բեշիքթաշ Բոսֆորուս»-ը Նովոռոսիյսկից ուղղություն էր վերցրել դեպի դեպի իտալական Տրիեստ։ Նավը փոխադրում էր 140,000 տոննա նավթը, իսկ «Կրիսսի» տանկերը՝ Բահամյան կղզիների դրոշով, դուրս էր եկել «Կովկաս» նավահանգստից և ուղղություն վերցրել դեպի Մալթա։ Այն փոխադրում էր 4700 տոննա նավթ։ Բախումը տեղի է ունեցել Քարաբիղա շրջանում՝ Դարդանելի նեղուց մտնելու ճանապարհին։ 2 նավերն էլ թեթևակիորեն են վնասվել։

Նմանատիպ նյութեր