Ճապոնական ջրերում 2 տանկերներ են բախվել. տեղի է ունեցել նավթի արտահոսք
Այսօր առավոտյան նավթ տեղափոխող 2 նավեր բախվել են ճապոնական Մուցուրու կղզու մոտակայքում, հաղորդում է Tass-ը:
Բախումը տեղի է ունեցել նավթ տեղափոխող «Վակոմարու» և քիմիական նյութեր տեղափոխող պանամական «Սալֆա հարլանդ» նավերի միջև: Բախման հետևանքով նավթի արտահոսք է սկսվել:
Ճապոնիայի առափնյա ծառայությունը շղթյել է նշված հատվածը: Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: