Բելգիայի ափերին 2 նավթային տանկերներ են բախվել իրար
Բելգիայի ափերին՝ Հյուսիսային ծովում այսօր առավոտյան նավթ տեղափոխող 2 նավեր են բախվել իրար, հաղորդում է Ria Novosti-ն։
RTL հեռուստաալիքի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Օստենդ նավահանգստից 30 կմ հեռավորության վրա։
Բելգիական փրկարարական կենտրոնի ներկայացուցիչ Ռեժան Գիսսենսը հայտնել է, որ բախումն ուժեղ չի եղել և տուժածներ չկան, ինչպես նաև չիգրանցվել վառելիքի արտահոսք։
Բելգիայի իշխանությունները փաստի առնչությամբ հետաքննություն են սկսել։ Նախնական տվյալներիհամաձայն՝ տանկերներից մեկը խարիսխ է եղել գցած, երբ մյուս տանկերը բախվել է նրան։ Երկու նավերը կրել են Լիբերիայի և Մարշալյան կղզիների դրոշները։