211652_close_icon
views-count10576 դիտում article-date 19:50 30-11-2016

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այցելեց ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գունդ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 30-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի և այլ բարձաստիճան սպաների ուղեկցությամբ, այցելեց ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գունդ: Անձնակազմին շարահրապարակում ողջունելուց հետո Վլադիմիր Գասպարյանը ծաղկեպսակ և ծաղիկներ դրեց ծառայողական պարտականությունները կատարելիս և հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների հուշապատին: Այնուհետև զինծառայողները ձեռնամարտի և հատուկ պատրաստության հնարքների ցուցադրական վարժանք ներկայացրին, ինչից հետո Վլադիմիր Գասպարյանն ու նրան ուղեկցող անձինք շրջայց կատարեցին զորամասում: Ոստիկանության պետը ծանոթացավ նորաբաց օպերատիվ լսարանի հնարավորություններին, որտեղ նրան վարժական մակետի վրա ցուցադրվեցին ստորաբաժանման տակտիկական գործողությունները ու դրանց կառավարման ընթացքը: Վլադիմիր Գասպարյանը ծանոթացավ նաև զինծառայողների ստեղծած համակարգչային ծրագրին, որը բաղկացած է թեստային ու խաղարկային բաժիններից: Ծրագրի միջոցով ստուգվում են անձնակազմի գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, գնահատվում է յուրաքանչյուր զինծառայողի պատրաստականության աստիճանը: Հետաքրքիր էր նաև զինծառայողների պատրաստած սարքը, որի շնորհիվ էապես բարձրանում է զինատեսակների սպասարկման և կիրարկման արդյունավետությունը: Ոստիկանության պետը ստուգեց նաև անձնակազմի պարապմունքների, մարզումների ու հանգստի պայմանները, ծանոթացավ հանդերձանքի ու մթերային ապահովման վիճակին, զորամասի տեխնիկական հնարավորություններին: Շրջայցի ավարտին Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց կատարված աշխատանքն ու զորամասի պատրաստականությունը և արդյունավետ ծառայություն մաղթեց ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի հրամանատարությանն ու անձնակազմին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր