211652_close_icon
views-count18657 դիտում article-date 22:03 30-11-2016

«Բարսելոնա»-«Ռեալ». հանդիպումը կմեկնարկի մեկ րոպե լռությամբ

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի «Բարսելոնա»-«Ռեալ» սուպերկլասիկոն կսկսվի մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ Կոլումբիայում տեղի ունեցած օդային[url=https://shamshyan.com/hy/article/2016/11/29/102613/] աղետի[/url] զոհերի, որոնց թվում էին նաև բրազիլական «Շապեկոենսե» թիմի ֆուտբոլիստները: «Ամեն օր հարյուր հազարավոր ֆուտբոլիստներ օգտվում են մեքենաներից, ավտոբուսներից, գնացքներից և ինքնաթիռներից: Նրանք միշտ վտանգի են ենթարկում իրենց: Մենք ցանկանում ենք մեր անկեղծ ցավակցությունները հայտնել տուժածների ընտանիքներին», ասել է Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը: Նշենք, որ այսօր կայանալիք Իսպանիայի Գավաթի խաղարկության բոլոր հանդիպումները նույնպես կսկսվեն մեկ րոպե լռությամբ: Էլ-Կլասիկոն կկայանա դեկտեմբերի 3-ին` Երևանի ժամանակով 19:15-ին:

Նմանատիպ նյութեր