Իսպանիայի առաջնության 2-րդ տուրի «Ռեալ»-«Սելտա» հանդիպումը կսկսվի 1 րոպե լռությամբ:
Մադրիդյան ակումբն այդպիսով որոշել է հարգանքի տուրքը մատուցել Իտալիայում երկրաշարժի զոհերի հիշատակին: «Ռեալի» խաղացողները խաղադաշտ կմտնեն սև թևկապներով:
Նշենք, որ օգոստոսի 24-ին երկրաշարժը մեծ ավիրածություններ է արել իտալական Ամատրիչե քաղաքում: Զոհվել է 281 մարդ, ավելի քան 400 տուժած կա: