211652_close_icon
views-count9755 դիտում article-date 11:00 01-12-2016

ՊԲ առաջապահ ուժերը ճնշել են հակառակորդի նախահարձակ ակտիվությունը. ԼՂՀ ՊՆ

Նոյեմբերի 30-ի լույս դեկտեմբերի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 75 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 2000 կրակոց,հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Շփման գծի հարավային և հարավարևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ /12 արկ/, իսկ արևելյան /Մարտունի/ պաշտպանական հատվածում` 82 մմ-ոց ականանետ /6 արկ/: Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրները:

Նմանատիպ նյութեր