1938 դիտում
14:24 01-12-2016
Մոսկվա - Երևան ավտոբուսի վթարից տուժածներին օգնության առաջին փոխանցումներն արդեն կատարվել են
2016թ. հոկտեմբերի 14-ին ՌԴ Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքի մոտ Մոսկվա - Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածներից և տուժածներից ՀՀ 19 քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին տրամադրվելիք ֆինանսական օգնության առաջին փոխանցումներն արդեն կատարվել են:
Այդ նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում բացվել են համապատասխան հաշվեհամարներ: Քաղաքացիները տրամադրվող օգնությունը կարող են ստանալ ինչպես բանկի գլխամասային գրասենյակից, այնպես էլ մասնաճյուղերից:
ՀՀ կառավարության 2016թ. հոկտեմբեր 27-ի N 1130 որոշմամբ սահմանված է, որ ավտոբուսի վթարի հետևանքով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին տրամադրվում է 1,5 մլն. դրամ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը շարունակող՝ առավել ծանր յուրաքանչյուր վիրավորին` 700 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բժշկական օգնություն ստացած յուրաքանչյուր վիրավորին` 200 հազ. դրամ և նշված ավտոբուսի մյուս յուրաքանչյուր ուղևորին` 100 հազ. դրամ:
Հիշեցնում ենք, որ վերոնշյալ երթուղու տուժած մյուս ուղևորները օգնությունն ստանալու համար պետք է դիմեն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն՝ ք. Երևան, Նալբանդյան 28 հասցեով:
Հետադարձ կապի հեռախոսահամար՝ +374(10)59-00-24 (Իրավաբանական վարչություն):
Նմանատիպ նյութեր
6188 դիտում
22:45 09-11-2016
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածների օգնության համար ստեղծվել է հանձնաժողով
8215 դիտում
18:46 06-12-2016
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից 20 տուժածներ արդեն ստացել են դրամական օգնություն
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
757 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»