211652_close_icon
views-count1537 դիտում article-date 17:44 22-11-2019

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նախագահ Միշել Աունին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: «Հայաստանը բարձր է գնահատում Լիբանանի հետ քաղաքական երկխոսության առկա մակարդակը և կարևորում տարբեր ոլորտներում փոխգործակցային հարաբերությունների առավել խորացումն ու ամրապնդումը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում: Արմեն Սարգսյանը Միշել Աունին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Լիբանանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:

Նմանատիպ նյութեր