211652_close_icon
views-count3273 դիտում article-date 21:55 01-12-2016

Ժամը 21.00-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքում, Սպիտակի ոլորաններում և Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մերկասառույց է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են: Դժվարանացանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում, Սպիտակի ոլորաններում և Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: [color=#CC0000]Շիրակի մարզում, Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր քաղաքներում և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով: Սյունիքի մարզի Գորիս և Լոռու մարզի Տաշիր քաղաքներում առկա է մառախուղ:[/color] Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր