3085 դիտում
09:39 02-12-2016
Շիրակի մարզում ՀՀԿ առանցքային թեկնածուն կլինի Մարտուն Գրիգորյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2017 թ ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ որոշ հստակեցումներ արդեն նշմարվում են: Մասնավորապես իշխող Հանրապետական կուսակցությունը Շիրակի մարզում արդեն ունի իր թեկնածուները, որոնց հանձնարարված է ակտիվ աշխատանքներ սկսել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող կուսակցության առանցքային թեկնածուն կլինի նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը, որը ռեյտինգային կարգով կառաջադրվի Շիրակի մարզում:
ՀՀԿ-ի համար 2-րդ ռեյտինգային թեկնածուն լինելու է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, որը պարբերաբար հերքում է տեղեկությունները: Ու եթե հաջողվի ՀՀԿ-ի համար ցանկալի ձայներ ապահովել, մարզից գուցե 3-րդ պատգամավորը ընտրվի՝ ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը:
Հավելենք, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը ևս մտադիր է առաջադրվել: Իսկ ՀՀԿ հնաբնակ Սուքիաս Ավետիսյանը գործադիր կգործուղվի»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2026 դիտում
11:13 28-02-2015
Մարտուն Գրիգորյանը պատրաստվում է առաջադրվել 2016թ-ի Գյումրիի քաղաքապետի ընտրություններում. Ժամանակ
2062 դիտում
19:03 06-03-2015
ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը եւս լքում է ԲՀԿ-ն
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»